Բաղրամյան պողոտայում րոպեներ անց կմեկնարկի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։ Բաղրամյան պողոտայում հավաքաված հազարավոր քաղաքացիներ սպասում են նրան։
Մինչ այդ, փակ է Ազգային ժողովի բոլոր մուտքերը. պատգամավորները, լրագրողները մնացել են ԱԺ շենքում։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, ինչը խոչընդոտում է խորհրդարանի լուծարմանն ու ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս քայլը համարեց հակահեղափոխական ու քաղաքացիներին կոչ արեց Բաղրամյան պողոտայում միանալ իրեն՝ հանրահավաքի։










































