Օրինաց երկիր կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ կոչ է անում զերծ մնալ իրավիճակը ապակայունացնելու գործողություններից եւ զորակցություն է հայտնում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարին:
Ինչպես տեղեկացրին ՕԵԿ մամուլի ծառայությունից, հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հերթական անգամ մեր զորակցությունն ենք հայտնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գաղափարին։ Կոչ ենք անում զերծ մնալ իրավիճակը ապակայունացնելու բոլոր գործողություններից և համաձայն արդեն իսկ ԱԺ-ում հաստատված կառավարության ծրագրի՝ ձեռնամուխ լինել արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը»։












































