Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենը վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում: Այդ մասին ակումբը հայտնել է Twitter-ի իր էջում:
Սկսած դեկտեմբերից հոլանդացի ֆուտբոլիստն առաջին անգամ է մարզվել խաղընկերների հետ: Վնասվածքի պատճառով նա բաց է թողել մեկ ամիս:
Հավելենք, որ ներկայումս մյունխենյան ակումբը ձմեռային հավաք է անցկացնում Քաթարում:








































