Սիրիայում գործող «Իսլամական պետությունն Իրաքում և Լևանտում» խմբավորման գրոհայինները, ովքեր կապ ունեն «Ալ-Քաիդայի» հետ, գնդակահարել են այլ ծայրահեղական կազմակերպությունների շուրջ 100 ներկայացուցիչների: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրավապաշտպաններին:
Գործակալության տվյալներով՝ վերջին օրերին իսլամիստները Սիրիայի հյուսիսային Ռաքքա նահանգում զբաղեցրել են մի շարք բնակավայրեր՝ պատանդ վերցնելով «Ալ-Նուսրայի ճակատ» և «Ահրար Ալ-Շամ» արմատական խմբավորումների ներկայացուցիչների: Բոլոր պատանդները գնդակահարվել են:
Վերջին շաբաթվա ընթացքում սիրիական զինված ընդդիմության և «Իսլամական պետությունն Իրաքում և Լևանտում» խմբավորման գրոհայինների բախումների հետևանքով զոհվել է մոտ 500 մարդ:











































