Օքսֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, որ չորսօրյա աշխատանքային շաբաթը կարող է երջանիկ դարձնել մարդկանց և բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը։ Աշխատանքային այդ ռեժիմը հնրավորություն է տալիս մարդկանց չձգձգել գործերը և ավելի արագ ու արդյունավետ աշխատել, որպեսզի հասցնեն բոլոր գործերը։

Գիտնականների կարծիքով՝ եռօրյա հանգստյան օրերը թույլ են տալիս մարդկանց աշխատանքի և անձնական կյանքի միջև հավասարակշռություն գտնել: Արդյունքում, աշխատողները դադարեցնում են ժամանակ ծախսել ամեն ինչ միանգամից անելու փորձի վրա և ավելի արդյունավետ են աշխատում: Ի վերջո, դա լիովին փոխհատուցում է ավելի ցածր աշխատանքային շաբաթվա ընթացքում արտադրողականության հնարավոր նվազումը:











































