Monday, 08 06 2026
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
Հայաստանը «չորրորդը» կդառնա՞
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Մաղթում ենք հաջողություններ Փաշինյանին. Պապուաշվիլի
14:20
Թրամփը Իսրայելին և Իրանին կոչ է արել «անհապաղ» դադարեցնել կրակը
Մոսկվայում ակնարկել են, որ հայկական կարմրախայտը կարող է փոխարինվել թուրքականով

Սլավիկ Ոսկանյանի իրավահաջորդի ներկայացուցիչը դիմել է ՀՔԾ

2011 թ. հունիսի 15-ին Ս.Ոսկանյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Է.Մարուքյանը դիմել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ խնդրելով Ս.Ոսկանյանի գործը քննող համապատասխան քննիչին քննարկել «Հետք» էլեկտրոնային էջում տպագրված հոդվածում նշված պաշտոնատար անձանց առնչությունն ու մեղավորությունը Ս.Ոսկանյանին ստացիոնար պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերելու և քաղաքացիական հիվանդանոց կամ «Դատապարտյալների կենտրոնական հիվանդանոց» ՔԿՀ չտեղափոխելու վերաբերյալ հարցերը, որի հետևանքով մահացել է Ս.Ոսկանյանը: Այդ մասին տեղեկացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

2011 թ. հունիսի 13-ին «Հետք» էլեկտրոնային էջում տպագրվել է «Կալանավորի մահը բժշկի՞ վրա են բարդում» վերնագրով հոդվածը, որում «Վանաձոր» ՔԿՀ-ի բժիշկ, սույն քրեական գործով մեղադրյալ Մ.Մինասյանը պնդել է, որ ինքը Ս.Ոսկանյանի առողջական ծանր վիճակի մասին տեղեկացրել է ՔԿՀ վարչության առողջապահական բաժնին, սակայն նրանք ոչինչ չեն ձեռնարկել հիվանդին ստացիոնար պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով քաղաքացիական հիվանդանոց կամ «Դատապարտյալների կենտրոնական հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելու համար, որի հետևանքով մահացել է տուժող Ս.Ոսկանյանը: Ավելին՝ հոդվածում խոսք է գնում նաև Լոռու մարզի դատախազի առնչության մասին, ըստ որի՝ նա թույլ չի տվել, որ հիվանդին ստացիոնար պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով քաղաքացիական հիվանդանոց կամ «Դատապարտյալների կենտրոնական հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխեն: Հիշեցնենք, որ Ս.Ոսկանյանին մեղադրանք էր առաջադրվել Սվետլանա Կազազյանի (ոստիկանության փոխգնդապետի մոր.- Է.Մ.) սպանության և Աստղիկ Աղաբեկյանի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու համար: 2010 թ. հոկտեմբերի 10-ին նա տեղափոխվել էր «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, իսկ հոկտեմբերի 24-ին մահացել կալանավայրում՝ ինքն իրեն թուք ներարկելու և ոտքի գանգրենայի պատճառով:

2010 թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Վանաձոր» ՔԿՀ-ի բժիշկ Մ.Մինասյանի կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով բուժվող հիվանդ Ս.Ոսկանյանի մահվան դեպքի առթիվ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում