Իսպանական Բուգոս քաղաքում ոստիկանության 11 աշխատակիցներ անկարգությունների հետևանքով վիրավորվել են: 40 մարդ ձերբակալվել է հաղորդում է Associated Press-ը:
Բողոքի պատճառ է դարձել հին փողոցը ծառերով և ստորգետնյա կանգառով ճեմուղու վերածելու քաղաքապետարանի մտադրությունը:
Բողոքողները պահանջում են ազատ արձակել ձերբակալվածներին, ովքեր, ոստիկանության տվյալներով, հրահրել են անկարգությունները:
Ոստիկանությունը հաղորդում է, որ իրադրությունը վերահսկողության տակ է և երաշխավորում է կարգուկանոնն ու անվտանգությունը:









































