Թայլանդում ընդդիմադիրները սկսել են Բանգկոկի արտահերթ «շրջափակումը»: Ինչպես հաղորդում է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանը, ընդդիմությունն արգելափակել է ավտոմեքենաների մի շարք ճանապարհներ, չնայած այն բանին, որ բողոքի ակցիան նշանակված էր հունվարի 13-ին:
Կիրակի երեկոյան ցուցարարները փակել են ամենախոշոր ավտոճանապարհներից մեկը: «Փակենք Բանգկոկը» անունը կրող ակցիան, ընդդիմության ծրագրերի համաձայն, կարող է 20 օր տևել:
Նշենք, որ ավելի վաղ ակցիա էին անցկացրել կառավարության կողմնակիցները: Փողոցներ էին դուրս եկել նրանք, ովքեր դեմ են ընդդիմությանը: Նրանց կարծիքով` «շրջափակումը» կարող է հանգեցնել նոր անկարգությունների:










































