Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կինը` Վալերի Տրիերվեյլերը, տեղափոխվել է հիվանդանոց այն բանից հետո, երբ իմացել է իր ամուսնու և դերասանուհի Ժյուլի Գայեի սիրավեպի մասին` հաղորդում է Reuters գործակալությունը:
Գործակալության փոխանցմամբ` Վալերի Տրիերվեյլերը հիվանդանոց է տեղափոխվել բժշկական հետազոտություն անցնելու և հանգստանալու համար:
«Նա հիվանդանոցում գտնվում է ուրբաթ օրվանից»,- ասել է առաջին տիկնոջ ներկայացուցիչը:
Վերջինս նաև նշել է, որ նախագահի կինը պետք է ամեն ինչ մտածի և որոշի` ինչ անել տվյալ իրավիճակում:









































