Ամերիկյան և թուրքական զինվորականները դասընթացներ են անցնում Մանբիջ քաղաքւմ համատեղ պարեկություն անելու համար՝ չնայած երկկողմանի հարաբերությունների բարդությանը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ԱՄՆ ՊՆ ղեկավար Ջեյսմ Մատիսը՝ Փարիզ ուղևորվելու ճանապարհին։
«Ներկայումս վարժանքներ են անցկացվում, և մենք պետք է հետևենք, թե դա ինչպես կլինի»,– հատարարել է Մատիսը՝ նկատի ունենալով ամերիկա–թուրքական համատեղ պարեկախմբերը։ «Մենք բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ համատեղ պարեկությանը հնարավոր կլինի անցնել իր ժամանակին, երբ ռազմական պատրաստության ծրագիրը ավարտված կլինի և մենք ամեն ինչ ճիշտ կանենք»,– նրա խոսքերն է մեջբերում Reuters-ը։
Պենտագոնի ղեկավարը նաև հաղորդել է, որ ներկայումս այս հարցով զբաղվում են ռազմական խորհրդականները և գալիք մի քանի շաբաթների ընթացքում ամերիկյան զինվորականները պատրաստություն են անցնելու թուրք զինվորականների հետ համատեղ։ Վարժանքները տեղի են ունենում Թուրքիայի տարածքում,– նշում է գործակալությունը։










































