Երևանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի սրճարանում ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ: Հանդիպումն իրականացվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության համաձայն, որ սկսելու է հանդիպումներն Ազգային ժողովի խմբակցությունների հետ՝ քննարկելու համար արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը և որ առաջինը հանդիպելու է ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավարի հետ։









































