Ջորջ Քլունին շարժել է իր երկրպագուների հետաքրքրությունը՝ հայտարարելով, որ պատրաստ է նրանցից մեկին հրավիրել իր նոր ֆիլմի պրեմիերային:
Օսկարակիր դերասանին կարմիր գորգի վրա ուղեկցելու համար հարկավոր է մասնակցել Սուդանի և Հարավային Սուդանի սահմանին դիտորդական առաքելության աջակցությանն ուղղված բարեգործական ակցիային:
Աֆրիկայում մարդու իրավունքների վաղեմի պաշտպան Քլունին իր երկրպագուներին կոչ է անում այս ծրագրի համար 10 դոլար նվիրաբերել և այսպիսով հայտնվել սիրելի դերասանի հետ հանդիպանը հավակնողների շարքում:










































