ՀՀ–ում Ֆրասիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը ցավակցություն է հայտնել հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ։
«Կորցրեցինք Շառլ Ազնավուրին։ Մարդու, ով անձնավորում էր Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունները իրենց ողջ խորությամբ, հարստությամբ, մարդկությամբ։
Սա ահռելի մեծ կորուստ է մեր երկու երկրների և իր պոեզիայի բոլոր սիրահարների համար»,–գրել է նա թվիթերյան իր միկրոբլոգում։











































