Չինաստանում մեկնարկել է ծովի վրայով կառուցված ամենաերկար կամուրջի վրայով երթևեկությունը։ Այս պահին դեռևս երթևեկում են միայն ավտոբուսները,– հաղորդում է Սինհուա գործակալությունը։
Գործակալության Facebook-ի էջում հրապարակված տեսանյութում ցույց են տրված շինարարության ընթացքից պահեր և կամուրջը։
Այն կառուցված է ծովի վրա և հասնում է 55 կիլոմետրի։ Կամուրջը ամբողջովին պատրաստ է, սակայն երթևեկությունը դրա վրայով բաց է դեռևս միայն ավտոբուսների համար՝ Հոնկոնգ–Չժուա–Մակաո երթուղիով։
Ճարտարագիտական այս հրաշքի կառուցման վրա ութ տարի է ծախսվել, և ևս վեց տարի է պահանջվել նախագիծը պատրաստելու համար։ Կամուրջով երթևեկությունն ամբողջությամբ կբացվի մինչև 2018 թվականը։
https://www.facebook.com/xinhuanewsrussia/videos/1946023895696766/