Ամերիկյան հանրահայտ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը Լաս Վեգասում մեծ համերգային շոուով է ներկայացել՝ ելույթ ունենալով միաժամանակ իր երկու «սիրելի» տղամարդկանց առջև։ Լոպեսի ելույթին ներկա են եղել նրա նախկին ընկեր ռեփեր Փաֆ Դեդին ու ներկայիս սիրելին՝ բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը,– գրում է Daily Mail-ը։
Ականատեսների խոսքերով՝ ռեփերի դիրքն ավելի հաջող է եղել, և նա կարողացել է բոլոր կողմերից տեսնել երգչուհուն և հիանալ նրա ելույթով, մինչդեռ Ռոդրիգեսի տեղն այդքան էլ հաջող չի եղել:
«Ջենիֆերն ամբոխում նկատեց Դեդիին ու երգեց նրա համար: Նա նրան աչքով արեց ու նույնիսկ բղավեց նրա անունը, այդպիսով հանդիսատեսն իմացավ, որ նա այնտեղ է: Հետո նա բղավեց Ալեքսի անունը: Նա շատ լավ գիտեր, որ իր նախկինն ու այժմյան ընկերը դահլիճում են»,- պատմել է նրան մոտ կանգնած աղբյուրը:
Նշվում է, որ ելույթից հետո նախկին սիրահարները ողջունել են իրար և ողջագուրվել: Հայտնի է, որ զույգը միասին է եղել 1999-2001թթ.: