Ակվիլայի քաղաքապետի հրաժարականը կապված է քաղաքում ֆինանսական չարաշահումների հետաքննության շուրջ սկանդալի հետ:
Ավելի վաղ 4 մարդ տնային կալանքի էր դատապարտվել, պաշտոնից ազատվել էր փոխքաղաքապետ Ռոբերտո Ռիգան: Ակվիլայում 2009-ի երկրաշարժից հետո շինարարության ընթացքում խարդախությունների գործով 8 մարդ է մեղադրվում: 13 խուզարկություն է կատարվել աշատավայրերում և մասնավոր տներում:
Խոսքը վերականգնողական աշխատանքների պայմանագրերի կնքման ժամանակ ենթադրյալ կոռուպցիայի մասին է: Իրավախախտումների թվում են՝ կոռուպցիա, կեղծ փաստաթղթեր, թալան:
Իրավապահների խոսքով՝ 3 տարում յուրացվել է 2 մլն եվրո, որոնք նախատեսված են եղել տների վերականգնման համար: Քաղաքապետը հայտարարել է, որ պաշտոնից հեռանում է կառավարության ճնշման տակ:
2009-ի ապրիլին երկրաշարժի հետևանքով Ակվիլայում և դրա շրջակայքում զոհվել է ավելի քան 300 մարդ, ամբողջովին կամ մասամբ ավերվել է շենքերի մոտ կեսը, հայտնում է ITAR-TASS-ը:











































