Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Գրիգորյանի նախագահությամբ ընթանում է Բագրատ Մաթևոսյանի գործի դատավարությունը:
Ըստ մեղադրանքի՝ զորամասի հրամանատար, կոչումով գնդապետ, նախկինում դատված 43-ամյա Բագրատ Մաթևոսյանը անցել է ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքով նախատեսված պաշտոնեական լիազորությունների սահմանը, կատարել իշխանազանցություն. նա 2013 թվականի հունվարի 24-ին և 2013 թվականի մայիսի 25-ին իր աշխատասենյակում բռնություն է գործադրել իր հրամանատարության ներքո գտնվող զինծառայողներ Գ. Հակոբյանի և Վ. Սահակյանի նկատմամբ:
Բագրատ Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով: Մաթևոսյանի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:










































