ԱՄՆ Մերիլենդի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են Աֆրիկայի հյուսիսում միջին տարեկան տեղումների քանակությունը 1920 թվականից։ Անապատ են ճանաչել բնական այն գոտին, որտեղ տեղումների քանակը տարեկան 150 մմ է կազմում,– հաղորդում է realist.online-ը։
Հետազոտողների հաշվարկներով՝ Սահարան 1920-2013 թվականների ընթացքում մեծացել է 10%-ով, իսկ ամռան ամիսներին այդ թիվը 16%-ի է հասնում։ Չադ լիճը, որը սահմանակցում է Սահարայի հարավին, կլիմայի փոփոխության ինդիկատոր է հանդիսանում։ «Լիճը չորանում է։ Սա վառ օրինակն է այն բանի, որ տեղումների քանակությունը տարածաշրջանում նվազել է»,– ասում են գիտնականները։
Սահարայում եղանակի վրա ազդում են ոչ միայն մարդկային գործունեությունը, այլև մի շարք կլիմայական ցիկլեր։ Այս բոլոր գործոնները կարող են ազդել նև աշխարհի այլ հատվածներում հողերի անապատացման վրա։ Դրանից է կախված, թե մոլորակի որ հատվածը կյանքի համար պիտանի կմնա։












































