Tuesday, 23 06 2026
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան

Ճիշտ կլիներ, եթե ՄԻԵԴ-ում Գևորգ Կոստանյանին մեկ այլ անձ փոխարիներ. Արա Ղազարյան

Ճիշտ կլիներ, եթե Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնող ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին մեկ այլ անձ փոխարիներ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը՝ հավելելով, որ հարմար թեկնածուներ շատ կան:

«Մի առիթով Գևորգ Կոստանյանն ասաց. «Ես կարող էի ԺԵԿ-ի պետ լինել և ՄԻԵԴ-ում ներկայացնեի Հայաստանի Հանրապետությունը»: Բայց կարծում եմ, որ որոշ գործերով նա կարող է շահերի բախում ունենալ. ասենք, եթե Եվրոպական դատարանը քննի զինվորական գործեր, հնարավոր է՝ շահերի բախում տեղի ունենա: Միաժամանակ, էականը ոչ այնքան շահերի բախումն է, որքան նրա՝ համատեղության կարգով աշխատելը ՄԻԵԴ-ում բացասական լույսի ներքո դիտվելը: Ես չեմ կարող ասել՝ ինչու է Գևորգ Կոստանյանը շարունակում Հայաստանի ներկայացուցիչը մնալ այդ կառույցում՝ հաշվի առնելով նրա խիստ ծանրաբեռնվածությունը: Դժվարանում եմ պատկերացնել՝ ինչպես է նա հասցնում համատեղել երկու աշխատանքները»,- նկատեց Արա Ղազարյանը:

Ամփոփելով՝ միջազգային իրավունքի մասնագետը նկատեց, որինքը Գևորգ Կոստանյանի հետ գրավոր կոմունիկացիաներով առնչվել է 10 տարի: «Շատ լավ գիտեմ նրա գրելու ոճը: Գլխավոր դատախազ դառնալուց հետո նկատում եմ, որ նա ավելի համառոտ է գրում: Դա, գուցե, ծանրաբեռնվածության հետևա՞նք է»,- հարց հնչեցրեց Արա Ղազարյանը:

Փաստաբան Հայկ Ալումյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ եթե Գևորգ Կոստանյանի ժամանակը հերիքում է, ապա ինքը երկու պաշտոնների համատեղման մեջ արտառոց ոչինչ չի տեսնում: «Շատ երկրներ ՄԻԵԴ-ում ներկայացված են փաստաբանների միջոցով: Այդուհանդերձ, սկզբունքային տարբերություն չկա՝ ով կներկայացնի պետությունը Եվրոպական դատարանում»,- ասաց Հայկ Ալումյանը:

Հարցին՝ որքանով արդյունավետ է գնահատում ՀՀ գլխավոր դատախազի գործունեությունը ՄԻԵԴ-ում, փաստաբանը պատասխանեց. «Ես մի սկզբունք ունեմ. բոլոր պրակտիկանտներին սովորոցնում եմ դատավարական հակառակորդին՝ ով էլ լինի, մասնագիտական ինչ որակներ էլ ունենա, գովել: Հիմա էլ ուզում եմ գովեստով խոսել Գևորգ Կոստանյանի մասին»:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը 2004 թվականիցՄԻԵԴ-ումՀայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում