Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Որոշ հայտարարությունների պատճառով Վրաստանում կարող է բավական լուրջ լարվածություն ստեղծվել

Վրաստանում տեղական ինքնակառավարման համակարգում փոփոխություններ են նախաձեռնվել, որոնցով մի շարք քաղաքների հնարավորություն է տրվում ընտրել իրենց քաղաքապետին: Վրացի պաշտոնյաներից շատերին այս փոփոխությունը մտահոգել է, քանի որ Վրաստանում «սեպարատիզմի» (անջատողականության) վտանգ են տեսնում, իսկ վիրահայության կողմից էլ տեսակետներ են հնչում, որ հայաբնակ Ախալքալաքը նախապես ընդգրկվել է ինքնավար քաղաքների ցանկում, սակայն հետագայում, վրաց պատրիարք Իլյա 2-րդի միջամտությունից հետո, այն դուրս է մնացել այդ ցանկից:

Ախալքալաքի սակրեբուլոյի (ավագանի) նախագահ Համլետ Մովսիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նախապես որոշված էր` 15.000-ից ավելի բնակիչներ ունեցող քաղաքները պետք է ընտրեն իրենց քաղաքապետին: ՏԻՄ-երի մասին օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվել է, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ այն հավանաբար կընդունվի մինչև հունվարի վերջ: «Նախնական կա այն, որ 15.000 և ավելի բնակչություն ունեցող քաղաքները պետք է ընտրեն իրենց քաղաքապետին, մենք այդքան բնակչություն, ցավոք, չունենք: Հենց ի սկզբանե օրենքի նախագիծը վերաբերում էր 15.000 բնակչություն ունեցող քաղաքներին: Մենք դեպի Եվրոպա ենք գնում, դեպի դեմոկրատական երկիր, բոլոր տեղերում էլ երևի ընտրովի մարմիններն ավելի ճիշտ տարբերակ են, որովհետև դա ժողովրդի ընտրած անձնավորությունն է, ոչ թե ինչ-որ մեկի կողմից նշանակված. դա իմ անձնական կարծիքն է»,- ասաց նա:

Մովսիսյանի խոսքով` Ախալքալաքին ինքնակառավարման հնարավորություն տալու համար պայքարել է պետք, բայց դա արդեն Վրաստանի խորհրդարանի գործն է: Սակրեբուլոյի նախագահը նշեց` ոչ թե միայն իրենք, շատերը ցանկություն կունենային, որ իրենց քաղաքապետն ընտրվեր, սակայն դա խորհրդարանի հանձնաժողովների, կոմիտեների գործն է, իսկ առայժմ բուռն քննարկումներ են ընթանում ՏԻՄ ոլորտի կարգավորմանն ուղղված օրինագծի շուրջ, և մինչև այս ամսվա վերջ պետք է տեղական ինքնակառավարման մասին օրենքն ընդունվի:

«Այստեղ` այս օրենքում, մի այլ տարբերություն կա. եթե նախկինում շրջանային վարչության նախագահը նշանակվում էր սակրեբուլոյի կողմից` մրցույթով, ապա հիմա պետք է շրջանային վարչության նախագահը, ինչպես մեծամասնական պատգամավորը, ընտրվի ժողովրդի կողմից: Սա կարևոր փոփոխություն է նախկին օրենքի համեմատ»,- ասաց նա:

Վրաստանի խորհրդարանի Մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման կոմիտեի անդամ, Ախալքալաքի շրջանից ընտրված պատգամավոր Սամվել Պետրոսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ նախագծում նշված է բնակչության որոշակի թվաքանակ` ՏԻՄ ղեկավարի ընտրությունների անցկացման անհրաժեշտության համար: «Ախալքալաքը ևս այդ կարգավիճակի մեջ էր մտնում, մենք պիտի առանձին միավոր համարվեինք, բայց Իլյա 2-րդի հայտարարությունից հետո նախագծում այդ պահը` այդ սկզբունքը, փոխվեց: Երբ այս օրենքը քննարկվեց, առաջին ընթերցմամբ անցավ, քաղաքագետները, Իլյա 2-րդը, նաև մյուսները սկսեցին քննադատել այս նախագիծը, նշեցին, որ այն թույլ կտա այստեղ` Վրաստանում, սեպարատիզմը զարգանա միանգամից, ու Վրաստանը կսկսեն մասնատել, ոչնչացնել և այլն: Ես կոմիտեի նիստերից մեկում այդ մասին լուրջ հայտարարություն արեցի, պահանջեցի գնահատական տալ նման ելույթներին, իմ հայտարարությունը լուսաբանվեց ԶԼՄ-ների կողմից: Ես ասացի, որ այդ հայտարարություններից հետո, եթե մենք վերլուծենք, վրացիները կսկսեն մտածել` ինչքան վատ մարդիկ են այդ ազգային փոքրամասնությունները, որ ապրում են այստեղ` Վրաստանում, և սպասում են միայն մի բանի, այն է` Վրաստանը քանդելուն, մյուս կողմից` ազգային փոքրամասնությունները կսկսեն մտածել` ինչ է` միայն վրացիների՞ համար պետք է օրենքներ ընդունվեն այստեղ ու ի վնաս ազգային փոքրամասնությունների»,- ասաց նա:

Պետրոսյանը նաև մտահոգություն է հայտնել, որ այդ հայտարարությունները սեպ են խրում ազգային փոքրամասնությունների և վրացիների հարաբերությունների միջև, դրանց պատճառով Վրաստանում կարող է բավական լուրջ լարվածություն ստեղծվել: Պատգամավորը խնդրել է, որ ղեկավարությունը գնահատական տա այս հայտարարություններին, խորհրդարանականները համաձայնել են Պետրոսյանի տեսակետի հետ, բացասական կարծիք հայտնել հայտարարությունների մասին:

Հայազգի պատգամավորը կարծում է, որ այս հարցին վրաց պատրիարքը չպիտի խառնվեր. Իլյա 2-րդը բոլորովին իրավունք չուներ քաղաքական հոսանքների մեջ խառնվել: «Դու քո ոլորտում կարող ես աշխատանքներ ծավալել, բայց քաղաքականությանը դու չպիտի խառնվես: Նա պիտի այդ դաշտից դուրս լիներ, վեր, սա իմ անձնական կարծիքն է: Իրականում, ես ձեզ ասեմ, որ պատկերացում ունենաք. մենք հիմա ունենք տարածք, չէ՞, Ախալքալաքի շրջան, Ախալքալաքի մունիցիպալիտետ, որտեղ ընդհանուր ընտրություններ են անցնում, դա մեկ քաղաքական միավոր է, բայց մեկ միավոր կլիներ նաև քաղաքը` Ախալքալաքը, եթե այդ նախագիծը չընդունեին, ինչպես` Քութայիսին, Փոթին, Բաթումը և այլն: Հիմա դա դուրս եկավ, բայց Ախալցխան մնում է մեջը»,- ասաց նա:

Մեր դիտարկմանը` արդյո՞ք պատրիարքի միջամտության բուն նպատակը Ախալքալաքն ինքնակառավարվող քաղաքների շարքից դուրս բերելն էր, պատգամավորը բացասական պատասխան տվեց` նշելով, որ պատրիարքն ընդհանրապես ողջ Վրաստանի մասին էր խոսում, ոչ միայն Ախալքալաքի, վերջինիս անունը չի շեշտվել: Նախագիծը սկզբնապես եղել է այլ, հետո փոփոխություններ են կատարվել, ճիշտ է, բայց վերջնական ոչինչ դեռ չկա: Պետրոսյանի խոսքով` փոփոխություններին անդրադառնալը դեռ վաղ է, դրանց մասին խոսել կարելի է երկրորդ ընթերցմամբ ընդունվելուց հետո, ոչ հիմա:

Թե նախագիծը երբ կընդունվի՝ պատգամավորը դժվարացավ նշել, միայն ասաց, որ օրակարգը դեռ հայտնի չէ. խորհրդարանն աշխատանքները սկսում է փետրվարի սկզբին, բայց շատ հավանական է, որ ունենանք արտահերթ նիստ հունվարի վերջին, թեպետ հունվարը խորհրդարանի համար արձակուրդի շրջան է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում