ԷՏԱ բասկյան անջատողական կազմակերպության 100 հազար կողմնակիցների երթն անցել է Բիսկայա իսպանական նահանգի վարչական շրջան Բիլբաոյի փողոցներով: Ցուցարարները պահանջել են ԷՏԱ-ի ակտիվիստների, այդ թվում նաև սպանության համար դատապարտվածների բանտային ռեժիմի մեղմացում: Չնայած իշխանություններն արտոնել են միայն խաղաղ երթ, սակայն ամբոխը կարգախոսներ է վանկարկել` հայտնում է BBC-ն:
Դեկտեմբերին անջատողականները դադարեցրել են ԷՏԱ-ի մասնակիցների համաներման պահանջները: Այժմ նրանց պահանջը բանտարկյալների տեղափոխումն է այլ բանտեր` ըստ նրանց բնակության վայրի:
40 տարվա ընթացքում ԷՏԱ-ի կազմակերպած պայթյունների ու մահափորձերի հետևանքով 800 մարդ է զոհվել: 2011-ին կազմակերպությունը, որը ձգտում է Իսպանիայից բասկյան երկրի անջատմանը, հայտարարել է զինված պայքարի դադարեցման մասին: Իսպանիայի կառավարությունը ԷՏԱ կազմակերպությանը համարում է ահաբեկչական: Ահաբեկչության զոհերի իսպանական միությունը պահանջել է արգելել երթը` անվանելով այն «զոհվածների հիշատակի խիստ անարգանք»:








































