Երեք մարդ դեռ համարվում է անհայտ կորած նոյեմբերի 30-ի գիշերը «եվրամայդանը» ցրելուց հետո, հայտնում է «Ուկրաինսկայա Պրավդա»-ն:
«Բատիկիվշչինա» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Գենադի Մոսկալի խոսքերով՝ ցրելու ժամանակ կորածներից հաստատվել է 26 մարդու գտնվելու վայրը, սակայն 3 մարդ դեռ անհայտ կորած է:
Կորածների անուններն են՝ Բրովկո Օլեգ, Գրիգորյան Իննա և Շինկարուկ Անատոլի:
Այս փաստով դատախազությունը քրեական գործեր է հարուցել:








































