Լոս Անջելեսում բնակվող ռուս նկարիչ Անդրեյ Տարուսովը երևակայության տարօրինակ արդյունքներ է կյանքի կոչել։ Ինչպես ինքը՝ երիտասարդն է գրել patreon կայքում, նա մանկուց տարված է եղել նկարչությամբ։ Հատկապես իրեն դուր են եկել անիմացիան և նկարազարդումները։ Ժամանակի ընթացքում Տարուսովը տարվել է այլընտրանքային նկարչական լուծումներով։

Նկարիչը ստեղծագործությունների շարք է հրապարակել, որոնցում հայտնի մուլտֆիլմերի հերոսուհիները պատկերված են սարսափ ֆիլմերի կերպարներով։ Ներկայացնում է life.ru-ն։















































