Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ հագնում է միայն այն հագուստը, որն իր համար ընտրում են ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի ապրանքանիշի համար աշխատող ոճաբանները:
Վերջին շրջանում աստղի զգեստապահարանում աչքի են ընկնում 1990-ականների ոճին բնորոշ իրերը: Դրա վառ ապացույցն է վերջերս Լոս Անջելեսում խնջույքի ժամանակ նրա կերպարը:

Քիմը խնջույքին է ներկայացել «դոլարապատ» երկար բաճկոնով, որը Jeremy Scott-ի 2001-ի աշուն-ձմեռ հավաքածուից է:
Կերպարը համալրել են նույն պրինտով երկարաճիտ կոշիկները և կլատչը:













































