Sunday, 14 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

«Կենսաթոշակային համակարգը պիտի լինի պետական, իսկ կուտակայինը՝ կամավոր»

Հունվարի 1-ից Հայաստանում կիրառվում է Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ, որը վերաբերում է 1974թ.-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիներին: Համակարգի դեմ պայքարող երիտասարդներն ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների և ՄԻՊ-ի հետ դիմել են Սահմանադրական դատարան՝ այն հակասահմանադրական ճանաչելու, «պարտադիր» բաղադրիչը օրենքից հանելու համար, միաժամանակ միջնորդություն են ներկայացրել՝ օրենքի կիրարկումն առժամանակ կասեցնելու հարցով:

Անկախ փորձագետ Հայկ Բալանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս ամսին արդեն պիտի կատարվեն վճարումներ՝ պայմանավորված նոր համակարգի ներդրմամբ: Ինչ վերաբերում է ՍԴ դիմելուն, ապա այդ մարմինը, Բալանյանի համոզմամբ, միայն քաղաքական որոշումներ է կայացնում, ուստի նա կարծում է՝ կմերժեն հայցը:

«Թերությունների համեմատ՝ դրական ոչինչ չեմ տեսնում նոր համակարգում, ռիսկայինն էլ այն է, որ մեր պետությունն իր չափաբաժինը չի կարողանա վճարել, ու բյուջեի համար բեռ կդառնա՝ հարկերի բարձրացմամբ և անորոշ հեռանկարով: Ի վերջո՝ 24 տարի անց, երբ առաջին թոշակառուները պիտի սկսեն ստանալ թոշակը, հավանական է, որ ոչ Սերժ Սարգսյանը կլինի, ոչ էլ Տիգրան Սարգսյանը (թող իրենք երկար կյանք ունենան), ու նաև հավանական է, որ այդ գումարներն էլ չլինեն, կամ այս տարիների արժեզրկումը այնքան լինի, որ ստացածը ծիծաղելի գումար կկազմի»,- ասաց նա:

Հարցին` արդյոք այլ տարիքային խումբ (ասենք՝ 90-ականներից հետո ծնվածներին) ընդգրկելու դեպքում համակարգը կարո՞ղ էր արդարացնել իրեն, Բալանյանը պատասխանեց, որ ինքն ընդհանրապես դեմ է նման համակարգին, համարում է, որ պարտադիր Կենսաթոշակային համակարգը պիտի լինի պետական, իսկ կուտակայինը՝ կամավոր, քանի որ առանց այն էլ այդ համակարգը խտրականություն է դնում տարբեր տարիքային խմբերի միջև. պետությունը 40 և ավելի տարեկանների համար որոշել է ոչինչ չանել՝ բացի սոցիալական բաղադրիչից, իսկ երիտասարդների համար վճարումներ անել նաև այն հարկերից, որոնք 40 և ավելի տարեկաններն են վճարու:

«Փաստացի ես վճարելու եմ ուրիշի պետական 5%-ը, իսկ ինքս այդ վճարումներից զրկված եմ լինելու: Հետաձգումը էլ ավելի շատ մարդկանց հանդեպ է խտրականություն սահմանելու, ուստի համակարգի հետաձգումը լուծում չէ, այն պիտի վերանայվի կամ կասեցվի: Եսծնվելեմ 1971թ. ու չեմ անցնում այդ համակարգով: Ինչո՞ւ: Բայց իմ վճարած հարկերով ավելի երիտասարդներին պիտի վճարվի պետական բաժինը՝ այդ 5 տոկոսը»,- ասաց նա:

Բալանյանի խոսքով՝ Հայաստանը ներդրումների խնդիր ունի, այդ գումարները դրսում տեղաբաշխելու հնարավորությունը պիտի փակվի, միայն երկրի ներսում ներդրումներ կատարելու համար, որպեսզի աշխատատեղեր լինեն, տնտեսությունը զարգանա. այս առաջարկով, այս մոդելով մենք ֆինանսավորելու ենք դրսի տնտեսությունը:

Փորձագետի համոզմամբ՝ առաջին իսկ բյուջետային դեֆիցիտի դեպքում կսկսվեն այդ պետական 5 տոկոսից հրաժարվելուփորձերը: Գործատուները փոխանցելու են քաղաքացու աշխատավարձի 5%-ը և ավելին, եթե աշխատավարձը բարձր է, իսկ պետական մարմինները արդեն կվերաբաշխեն այդ գումարները այն երկու ֆոնդերի միջև, որոնք ստեղծվում են, բայց քաղաքացին հնարավորություն ունի ընտրելու՝ որ ֆոնդի հետ է ուզում համագործակցել, և նրա վճարումները կգնան միայն այդ ֆոնդին:

Փորձագետի վստահեցմամբ՝ համակարգի ներդրումը որևէ կերպ չի կարող լծակ հանդիսանալ երիտասարդներին Հայաստանում պահելու, արտագաղթի տեմպերը նվազեցնելու համար՝ մեկնողն ամեն դեպքում կմեկնի:

«Եթե գործ չունի, կամ դրսի ստացած եկամուտը մի քանի անգամ ավելի բարձր է, ապա այդ՝ 23-40 տարի հետո ստանալիք թոշակը իրեն պիտի պահի՞. այս րոպեին է պետք ապրել, ոչ թե թոշակի հույսով, до пенсии еще дожить надо»,- ասաց նա:

Բալանյանը նաև կարծում է, որ համակարգի ներդրումը չի նպաստի ստվերի կրճատմանը, հակառակը՝ կխրախուսի ստվերը. մարդիկ հարկային բեռի ավելացման դեպքում և իրական աշխատավարձերի նվազման հետ կսկսեն թաքցնել աշխատավարձը: Եթե շահութահարկի դրույքաչափը 20 տոկոս է, իսկ աշխատավարձից պահումները՝ 5 տոկոս և նվազեցումից հետո նաև եկամտային հարկի սանդղակով՝ 24.4 – 26-36 տոկոս, ապա ավելի ձեռնտու է շահութահարկ տալ, քան աշխատավարձը ցույց տալ: Այնուամենայնիվ, համակարգը մի դրական կողմ ունի: «Դե, դրականն այն է, որ որոշ մարդիկ ապահով ծերություն կունենան»,- կեսկատակ-կեսլուրջ նշեց Բալանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում