Sunday, 05 07 2026
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել

Անսպասելի զարգացումներ Հայաստան-Ադրբեջան մրցավեճում

Բաթումում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայի 5-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականն առաջին պարտությունը կրեց: Մերոնք 2․5-1․5 զիջեցին Ադրբեջանին, որը դարձավ մրցաշարի առաջատարներից մեկը: Մասնավորապես, 5-րդ տուրից հետո աղյուսակը 10-ական միավորով գլխավորում են Չեխիայի, Ադրբեջանի, Լեհաստանի և Ուկրաինայի թիմերը:

Հայաստանի հավաքականը 8 թիմային միավորով կիսում է 8-24-րդ հորիզոնականները: Մինչ այս մեր հավաքականը 4 անընդամեջ հաղթանակ էր տարել առավելության հասնելով Ճապոնիայի, Ղազախստանի, Թուրքիայի և Հունաստանի հավաքականների նկատմամբ: Ադրբեջանի հետ մրցավեճում մասնագետները մեր հավաքականի թույլ օղակներն էին համարում 3-րդ և 4-րդ խաղատախտակները: 3-րդ խաղատախտակի վրա Հրանտ Մելքումյանը սպիտակներով մրցեց Արկադի Նայդիչի, իսկ 4-րդ խաղատախտակի վրա Հայկ Մարտիրոսյանը՝ սևերով Ռաուֆ Մամեդովի հետ: Մելքումյանը և Մարտիրոսյանը անհատական գործակիցներով զգալի զիջում էին մրցակիցներին և հատկապես ադրբեջանցի մեկնաբանները կարծում էին, որ Նայդիչը և Մամեդովը ամենայն հավանականությամբ 1․5 միավոր կբերեն իրենց հավաքականին: Առաջին խաղատախտակի վրա Լևոն Արոնյանը սպիտակներով խաղաց ադրբեջանական շախմատի առաջատար Շահրիար Մամեդյարովի հետ, իսկ երկրորդ խաղատախտակի վրա Գաբրիել Սարգսյանը սևերով ուժերը չափեց ադրբեջանցի մեկ այլ հայտնի գրոսմայստեր Թեմուր Ռաջաբովի հետ:

Ու թերև անհատական վարկանիշով Արոնյանն ու Սարգսյանը զիջում էին ադրբեջանցի մրցակիցներին այնուամենայնիվ հույս ունեինք, որ հատկապես փորձի հաշվին մեր շախմատիստները գոնե չեն պարտվի: Հայաստան-Ադրբեջան խաղում տեղի ունեցած զարգացումները ավելի քան անսպասելի էին: Արոնյանը անցկացնելով անվստահ պարտիա արդեն 48-րդ քայլում հանձնվեց: Թույլ պարտիա անցկացրեց նաև Սարգսյանը պարտություն կրելով 43-րդ քայլում: Ինչ վերաբերվում է Մելքումյանին, ապա այս շախմատիստը հերթական փայլում պարտիան անցկացրեց առավելության հասնելով բավական ուժեղ մրցակցի նկատմամբ: Պետք է արժանին մատուցել նաև Մարտիրոսյանին, որը պայքարեց մինչև վերջ և սև ֆիգուրներով կես միավոր վաստակեց: Հայաստան-Ադրբեջան հանդիպման շուրջ բնականաբար լարվածությունը մեծ էր: Բնական է, որ մեր շախմատիստներից յուրաքանչյուրը այս մրցավեճում պատասխանատվության անհամեմատ ավելի մեծ զգացում է ունեցել:

Լարվածությունը կարելի է համարել մեր հավաքականի պարտության հիմնական պատճառը: Առաջին դեպքը չէ, երբ լարված պարտիաներում Արոնյանի նյարդերը տեղի են տալիս: Դրա վառ ապացույցը այս տարվա մարտին տեղի ունեցած աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարն էր, որտեղ մեր առաջատար շախմատիստը չդիմանալով լարվածությանը ձախողվեց: Փաստորեն, Ադրբեջանի հետ հանդիպումը ցույց տվեց, որ մեր հավաքականի երիտասարդ «թևը» ավելի ամուր է և հոգեբանական առումով դիմացկուն քան առաջատարները: Բնական է, որ Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակը հարևան երկրում մեծ ցնծություն է առաջացրել: Այս պահին մեր հավաքականն առաջատարներին զիջում է 2 միավորով: Մրցաշարի ավարտին դեռ կա 6 տուր ինչը նշանակում է, որ մեր հավաքականն իրական հնարավորություն ունի չեմպիոնի կոչման համար պայքարելու: Ընդունենք, որ նման մրցաշարերում գլխավորը վերջնական արդյունքն է, ոչ թե առանձին վերցված սկզբունքային հանդիպումները:

Ինչևէ, ընթացիկ համաշխարհային օլիմպիադայում գերազանց է ելույթ ունենում Հայաստանի կանանց հավաքականը, որը ևս իրական հնարավորություն ունի չեմպիոնի կոչումը նվաճելու: 5-րդ տուրում մեր կանանց հավաքականի մրցակիցն էր գործող չեմպիոն Չինաստանի ընտրանին, որը գլխավորում է կանանց աշխարհի չեմպիոն Ցզյու Վենցզյունը: Մրցախաղն ընթացավ լարված պայքարում և ավարտվեց ոչ-ոքի հաշվով: Առաջին խաղատախտակի վրա Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի կանանց չեմպիոնի հետ, երկրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Լիլիթ Մկրտչյանը հաղթեց Շեն Յանին, Աննա Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Հուան Ցիանի հետ, իսկ Մարիա Կուրսովան, ցավոք, պարտություն կրեց: Կանանց պայքարում 5-րդ տուրից հետո ԱՄՆ կանանց հավաքականը 10 միավորով սկսեց միանձնյա գլխավորել աղյուսակը: 6 հավաքական՝ Հայաստանը, Չինաստանը, Ուկրաինան, Հնդկաստանը և Վրաստանի առաջին և երկրորդ թիմերը 9-ական միավորով կիսում են 2-7-րդ հորիզոնականները:

Այսօր մրցաշարում հանգստյան օր է, իսկ սեպտեմբերի 30-ին կայանալիք 6-րդ տուրում մեր մրցակիցն է լինելու մրցաշարում ամենաբարձր միջին գործակից ունեցող Ռուսաստանի թիմը: Տղամարդկանց հավաքականն էլ մրցելու է Մակեդոնիայի հավաքականի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում