Իտալացի հետազոտող Ջուզեպե Սկվինտին 3D տպիչ է մշակել, որպեսզի պատրաստի սթեյքներ, որոնք նման կլինեն մսային սթեյքների: Սակայն դրանք պիցցայի համ կունենան, հաղորդում է Daily Mail-ը:
Սարքավորումը կարող է 30-50 րոպեում արտադրել շուրջ մեկ քառորդ ֆունտ հում բուսակերական սթեյք:

Ջուզպեի խոսքով՝ ուտելիքն ավելի համեղ կլինի, եթե տպելուց հետո խոհարարը դրա վրա մի փոքր ջանք թափի: Սթեյքը թվում է՝ մսային է, բայց ունի սնկի համ:
Նա նշել է, որ սթեյքների համար օգտագործում է միայն «բնական, բուսական, ԳՄՕ չպարունակող բաղադրիչներ որոնք կարելի է օգտագործել աշխարհի ցանկացած անկյունում»:













































