Արմավիրի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։10-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում՝ Մայր Աթոռի մամլո դիվանի գլխավոր մուտքի դիմաց, ճակատ-ճակատի բախվել 44-ամյա Էմիլ Զ.-ի վարած BMW մակնիշի DO 333 համարանիշի եւ 32-ամյա Գեւորգ Մ.-ի վարած Mercedes C280 մակնիշի 13 XO 013 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 2 հոգի մարմնական վնասվաածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։








































