Sunday, 21 06 2026
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են

Արա Բաբլոյանն Արցախում ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  նախագահ Արա Բաբլոյանն աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում է:

Uեպտեմբերի 28-ին Արա Բաբլոյանը Ստեփանակերտում ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին և Կիպրոսի խորհրդարանի անդամներ Յորգոս Պերդիկիսին ու Միկայիս Գիորգալասին: Այցն Արցախ նախաձեռնել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը:

Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Էլենի Թեոխարուսի անձնական ջանքերն ու հետևողական գործունեությունը՝ ուղղված ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընդլայնմանը, Եվրոպական խորհրդարանում Հայաստանին առնչվող հարցերի բարձրացմանը եւ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը: Նա Արցախն աշխարհին ճանաչելի դարձնելու հարցում առանձնակի կարեւորել է պատգամավորի հաճախակի այցերն Արցախ:

Խոսելով միջազգային հարթակներում համագործակցության մասին՝ ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ հայկական պատվիրակությունը Կիպրոսի համար առանցքային նշանակության հարցերում մշտապես աջակցել է կիպրական կողմին և գոհունակությամբ փաստել, որ այդ գործելաոճը փոխադարձ է:

Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի ներքաղաքական զարգացումներին: ՀՀ խորհրդարանի ղեկավարի համոզմամբ՝ մեր երկրում տեղի ունեցած վերջին շրջանի իրադարձությունները վառ վկայությունն էին, որ Հայաստանում ժողովրդավարությունն ամուր հիմքերի վրա է դրված: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ ժողովրդավարությունն առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար, և ժողովրդավարությունն առավել զարգացնելու նպատակով ինքը բոլոր միջազգային հանդիպումներում գործընկերներին հորդորում է աջակցել ՀՀ նոր կառավարությանը։

Էլենի Թեոխարուսը համոզմունք է հայտնել, որ Կիպրոսը մշտապես Հայաստանի եւ հայ ժողովրդի կողքին է եղել՝ նշելով. «Մենք հիացած ենք ձեր ձեռքբերումներով, ազատության եւ ինքնորոշման համար ձեր մղած պայքարով»: Պատգամավորն ընդգծել է, որ շարունակելու է Եվրախորհրդարանում աջակցել Արցախին առնչվող նախաձեռնություններին եւ լինել հայ-կիպրական հարաբերությունների ամրապնդման ջատագովը: Խոսելով ներհայաստանյան վերջին իրադարձությունների մասին՝ Էլենի Թեոխարուսն ասել է. «Մենք հիացած ենք ձեր ժողովրդի իմաստությամբ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում