Իրաքի արտաքին գործերի նախարար Իբրահիմ էլ Ջաֆարին ուրբաթ, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի ամբիոնից կոչ է արել վերջ դնել երկրում Թուրքիայի ռազմական ներկայությանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Իրաքը բազմիցս հայտարարել է, որ կտրականապես դեմ է Բաաշիկում (մարզական ճամբար Նայնավա նահանգում) և այլ վայրերում Իրաքի ինքնիշխանության շարունակական խախտմանը: Այն ընթացքում, երբ Իրաքը ձգտում է բարելավել հարաբերությունները Թուրքիայի, ինչպես նաև այլ հարևան պետությունների հետ, Բաղդադը կոչ անում պարզ ու հստալ դիրքորոշում գրավել այդ խախտումների հետ կապված և վերջ դնել դրանց»,-հայտարարել է նա:
Թուրքիան Բաաշիկ ճամբարի շրջանում զորք, զրահատեխնիկա և հրետանի է տեղակայել 2015-ի դեկտեմբերի 4-ին՝ թուրք հրահանգիչների անվտանգությունն ապահովելը պատճառաբանելով, որոնք այնտեղ զբաղվում են արաբ և քուրդ կամավորների նախապատրաստությամբ՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու համար:











































