Նաստյա Կամենսկիխը հղի է. այս արտահայտությունը ավելի հաճախ է հնչում շոու-բիզնեսի կուլիսներում:
Նաստյա Կամենսկիխը բազմիցս ասել է, որ ուղղակի խիտ համերգային գրաֆիկի պատճառով չի հասցնում այցելել մարզասրահ: Բայց օրեր առաջ Նաստյայի զուգերգիչը՝ ռեփեր Պոտապը, հաղորդել է, որ Նաստյան հղի է ռեփեր Սերյոգայից:
Հարցին՝ ի՞նչ երեխայի է սպասում Կամենսկիխը, և ո՞վ է երեխայի հայրը, Պոտապը պատասխանել է, որ նա սպասում է երկվորյակի, իսկ երեխաների հայրը Սերյոգան է: Թե որքանով է ճշմարիտ այդ տեղեկությունը՝ դեռ հայտնի չէ, իսկ «ապագա ծնողներից» դեռ մեկնաբանություն չի հնչել:










































