Իսպանական Տոլեդո գավառում Մակեդա դղյակը կդրվի աճուրդի: Նախնական գինը 9.588.290 եվրո է:
Որպեսզի պետական գանձարանը համալրվի գումարով, Իսպանիայի ՆԳՆ-ն հանդես է եկել պետական ունեցվածքը վաճառելու առաջարկով:
Այդպիսի օբյեկտներից մեկը Մակեդա դղյակն է՝ արաբական ամրոց՝ կառուցված XV դարում: Այն մինչև վերջին տասնամյակներն օգտագործվել է որպես զորանոց Քաղաքացիական գվարդիայի համար:
Ըստ կառավարության մտահղացման՝ ամրոցում պետք է տեղակայվեր Ազգային գվարդիայի թանգարանը, սակայն ճգնաժամը խախտել է բոլոր պլանները:
«Մենք հիասթափություն զգացինք, երբ առաջարկ ստացանք նախարարությունից, բայց ստիպված ենք համաձայնել, քանի որ փոքրիկ Մակեդա քաղաքը ի վիճակի չէ պահել դղյակը»,- իր ափսոսանքն է հայտնել Մակեդայի քաղաքապետը:
Քաղաքապետը հույս է հայտնել, որ նոր տերը ըստ արժանվույն կգնահատի դղյակն ու նրա նշանակությունը՝ հաղորդում է Espanarusa-ն:









































