«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գլխավոր ֆինանսիստը՝ Աբու Սաֆաա Ալ-Դիմաշկին, ձերբակալվել է Իրաքի հատուկ ծառայությունների կողմից: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
«Թիվ 2 մարդը» երկար ժամանակ եղել է Իրաքի իրավապահ մարմինների գլխավոր թիրախը, քանի որ նրա միջոցով են անցել արտասահմանյան հովանավորների բոլոր ֆինանսական մուտքերը:
Նրա ձերբակալությունը լուրջ հարված է ծայրահեղականների դիրքերին և կարող է իր հետևից բերել ձերբակալությունների շարք, այդ թվում նաև՝ տեղի քաղաքական շրջանակներում:
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն»-ը համարվում է «Ալ-Քաիդա»-ի հիմնական տարածաշրջանային մասնաճյուղերից մեկը: Այս խմբավորման անդամները Սիրիայում զինված հակամարտության սկզբից ի վեր մասնակցում են այդ երկրի տարածքում ռազմական գործողություններին:







































