Չնայած որ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակից է՝ երկրի իշխանությունները որս են հայտարարել պետության սահմաններից դուրս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թշնամիների նկատմամբ, այդ թվում՝ ԱՄՆ տարածքում: Այս մասին հաղորդում է NBC News հեռուստաալիքը:
Մասնավորապես՝ խոսքն իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի մասին է, որն ԱՄՆ-ում է թաքնվում: Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ երկրի ազգային հետախուզությունը սկսում է արտասահմանյան «գործողություններն» ընդդեմ Ֆեթուլլահ Գյուլենի: Թուրքիան կարծում է, որ հենց Գյուլենն է փորձել կազմակերպել 2016-ի հեղաշրջումը: Բացի այդ, երկրի սահմաններից դուրս գործում է Գյուլենի հետևորդների միջազգային շարժումը՝ FETO-ն (Fethullah Terror Group):
«Նրանք կզգան, որ Թուրքիան շնչում է իրենց հետևում»,-ասել է նա:











































