Monday, 29 06 2026
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ որոշումը
Team Telecom – Azer Telecom գործարքը ՀՀ համար պարունակում է և՛ ռիսկեր, և՛ հնարավորություններ
09:50
Լուկաշենկոն ժամանել է Պեկին

Ուշագրավ և կարևոր հանդիպում․ ի՞նչ են քննարկել Մնացականյանն ու Մամեդյարովը 3 ժամվա ընթացքում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը։ Ըստ Հայաստանի արտգործնախարարության, հանդիպումը սկսվել է նախ ընդլայնված ձևաչափով, ապա արտգործնախարարներն առանձնազրույց են ունեցել։ Հայաստանի արտգործնախարարը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն ու մոտեցումները։

Տեղի է ունեցել մտքերի օգտակար փոխանակում հիմնահարցի կարգավորման շուրջ` ուղղված տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։ Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը՝ ներառյալ առաջիկայում համանախագահների տարածաշրջան կատարելիք այցի շրջանակներում։ Սա երկու երկրների արտգործնախարարների միջև երկրորդ հանդիպումն է։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը շեշտում է՝ հանդիպելն ավելի լավ է, քան պատերազմելը։ «Այնուամենայնիվ, հանդիպումներն ինչ-որ դեր խաղում են։ Հանդիպումը տևել է մոտ երեք ժամ, իսկ դա նշանակում է, որ շատ բաներ քննարկվել են, որքան էլ դա բանակցություն չլինի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցն ուշադրության արժանի է համարում նաև այն հանգամանքը, որ հանդիպումից հետո երկու կողմերի տարածած հայտարարությունները նույնատիպ էին. «Դա նշանակում է, որ գուցե ինչ-որ բաների մասին նաև պայմանավորվեցին, նույնիսկ գուցե որոշում կար նույնատիպ հայտարարություններ անել, որ հետագայում դա բացասական արդյունք չտա։ Այսինքն` երկու փաստ կարող եմ առանձնացնել՝ հանդիպելն ավելի լավ է, քան պատերազմելը, և բացի դրանից՝ հանդիպումը բավականին երկար է եղել, ինչը լավ է»։

Միևնույն ժամանակ Ստեփան Գրիգորյանը մտահոգություն է հայտնում, որ այդ հանդիպման ֆոնին Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը. «Շարունակում է դիպուկահարներ օգտագործել, կրակել, ինչը շատ մտահոգիչ է։ Սպանվեց մեր զինվորը, հանդիպումից առաջ զինվոր են սպանում և ես դա խիստ բացասական եմ համարում ու ոչ կառուցողական»։

Քաղաքագետը համաձայն չէ այն տեսակետներին, թե Մամեդյարով-Մնացականյան հանդիպումը հակասում է Փաշինյանի այն հայտարարությանը, թե Արցախը պետք է բանակցությունների սեղան վերադառնա, և որ Արցախի անունից խոսելու իրավունք ունեն միայն Արցախի իշխանությունները։ «Սա բանակցություններ համարել չենք կարող, սա պարզապես հանդիպում է։ Փաշինյանն ասում է՝ առանց Ղարաբաղի, բանակցություններ չեն կարող լինել, բայց չի ասում, թե հանդիպումներ էլ չեն լինելու։ Ես համոզված եմ, որ այդ հանդիպման շրջանակներում էլ Մնացականյանը բարձրացրել է Ղարաբաղը բանակցությունների սեղան վերադարձնելու հարցը։ Ուզում եմ ասել, որ ոչ մի հակասություն այստեղ չկա, քանի որ Մնացականյանը բանակցություն չի վարել, ընդամենը հանդիպել է»,- եզրափակեց Ստեփան Գրիգորյանը։

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ևս դրական է համարում Մամեդյարով-Մնացականյան հանդիպման փաստը։ «Դա ինքնին նշանակում է, որ կա բանակցային գործընթաց, և այդ բանակցային գործընթացում կա շարունակականություն։ Հայկական կողմն իր դիրքորոշումը որևէ հարցի հետ կապված չի փոխել, Հայաստանը շարունակում է պնդել իր այն սկզբունքները, որոնք նախկինում եղել են։ Սա նույնպես նշանակում է, որ բանակցային գործընթացը շարունակական է։ Պետք է հաշվի առնել, որ երբ չկան բանակցություններ՝ դա լրացուցիչ խթան է հանդիսանում ռազմական գործողությունների վերսկսման համար։ Իհարկե, Ադրբեջանի պարագայում դա այնքան էլ այդպես չէ, որովհետև Բաքուն, այսպես թե այնպես, մշտապես իրավիճակը տանում է սրման»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Սարգսյանը նշում է. «Այդ հանդիպումը, իհարկե, կարևոր է, որովհետև նախապատրաստվում է նաև Փաշինյան-Ալիև հանդիպումը և կարծում եմ, որ կողմերը քննարկել են նաև այդ հանդիպման հնարավորությունը։ Իհարկե նորից պետք է ասել, որ բանակցային գործընթացը շատ կարևոր է, այն շարունակական բնույթ պետք է կրի, և Հայաստանը, որպես պետություն, որը բանակցային գործընթացի կողմնակից է, լուրջ անելիքներ ունի։ Բայց, իհարկե, հանդիպումից շատ մեծ ակնկալիքներ ունենալ պետք չէ, սա ընթացիկ հանդիպում է, ընթացիկ քննարկումներ, լուրջ սկզբունքային հարցեր ու փոփոխություններ այդպիսի հանդիպումներից հետո տեղի չեն ունենում»։

Մեր այն դիտարկմանը՝ թե որոշ փորձագետներ կարծում են, որ որևէ հանդիպում չպետք է տեղի ունենա առանց Ղարաբաղի մասնակցության, և արդյոք հանդիպումն ու Փաշինյանի հայտարարություններն իրար չեն հակասում, Սուրեն Սարգսյանը պատասխանեց. «Մի շատ կարևոր հանգամանք եմ ուզում առանձնացնել՝ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից բացարձակապես չասաց, որ չի պատրաստվում բանակցել Արցախի փոխարեն։ Նա բանակցային գործընթացի վերաբերյալ նախկինում ասում էր, որ անպայման պետք է Արցախը մտնի բանակցային գործընթացի մեջ, որովհետև չունի այդ մանդատը։ Ըստ էության սա նոր դիրքորոշում էր բանակցային գործընթացում։ Իրականում Փաշինյանի այս մոտեցումը շատ տրամաբանական էր, բայց ՄԱԿ-ում նա այս մասին չխոսեց, չասաց, որ արցախցու անունից չի բանակցելու, միայն ասաց, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղան։ Սա ճիշտ մոտեցում է՝ Արցախը պետք է դառնա բանակցային կողմ, սա նորություն չէ, ինչ-որ պահի, երբ Արցախի կարգավիճակը որոշվի, Արցախն անպայման պետք է դառնա բանակցող կողմ»։

Սուրեն Սարգսյանը եզրափակում է. «Բայց Փաշինյանի առաջ քաշած տրամաբանությունն այն էր և արդարացիորեն նշեմ, որ դա ճիշտ տրամաբանություն էր՝ Արցախն ավելի վաղ փուլում պետք է մասնակցի բանակցային գործընթացին, որովհետև առանց արցախցու կարծիքը հաշվի առնելու առաջ շարժվելն անհնար է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում