Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքից վերադառնալուց հետո ասել է, որ Թուրքիան, Ռուսաստանը, Գերմանիան և Ֆրանսիան Սիրիայի կարգավորման շուրջ նոր հանդիպումը ծրագրում են Ստամբուլում անցկացնել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ստամբուլում մենք քառակողմ գագաթնաժողով կանցկացնենք: Կհանդիպեն Թուրքիայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները: Այդ թեմայի շուրջ բանակցություններ տեղի են ունեցել, այժմ պետք է օրը որոշել»,-ասել է Էրդողանը:
Թուրքիայի առաջնորդը նաև հայտնել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում «ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ մանրամասն քննարկել է Սիրիայի հարցը»:
Ինչ վերաբերում է Իդլիբի ճգնաժամի կարգավորմանը ռուս-թուրքական պայմանավորվածությունների ֆոնին, Էրդողանը հայտարարել է, ներկայում իրավիճակը զարգանում է համաձայնագրի համապատասխան:
«50-60 հազար մարդ Իդլիբում իրենց տներ են վերադարձել, և դա շատ լավ է: Հույս ունեմ՝ այդպես կշարունակվի: Եթե մեր և Ռուսաստանի ջանքերը հաջողությամբ պսակվեն, մենք կկարողանանք սկսել Սիրիայի վերականգնումը»,-նշել է նա:
Իդլիբի ուղղությամբ նոր հավածների հետ կապված՝ Էրդողանն ասել է, որ «կան Վլադիմիր Պուտինի համապատասխան հավասատցումները»: Նրա խոսքով՝դժվար է վստահաբար ասել, որ նոր հարվածներ չեն լինի, սակայն «տվյալ պահին այդ մասին խոսք չկա»:









































