Կոտայքի մարզում սեպտեմբերի 28-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ի հատվածում բախվել են Volkswagen Passat մակնիշի 20 ՕՏ 724 համարանիշի և Opel Zafira մակնիշի 35 CS 623 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով կա 1 զոհ, ևս 3 անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։







































