Իտալիայի էկոնոմիկայի նախարար Ջովանի Թրիան հայտարարել է, որ 2019 թվականին երկրի բյուջեում հիմնական եկամուտ կպահպանվի աղքատ քաղաքացիների համար։ Այդ գաղափարը առաջ է քաշել իշխող կոալիցիայի մաս կազմող «Հինգ աստղերի շարժումը»։ Այդ մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն։

Հռոմում կայացած կոնֆերանսի ժամանակ նախարարը տեղեկացրել է, որ մշակված քաղաքականությունը կմեղմացնի շուկայի խնդիրները և կօգնի խուսափել Եվրոպական հանձնաժողովի հետ կոնֆլիկտից։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում «Հինգ աստղերի շարժում» կուսակցությունը ընտրողներին խոստացել էր, որ իշխանությունից աջակցություն կկորզի բնակչության աղքատ շերտի համար։ Այժմ՝ աջակենտրոն «Հյուսիսի լիգա» կուսակցության հետ իշխող կոալիցիա կազմող շարժումը պնդել է, որ աղքատներին պետք է ամենամսյա օգնություն տրամադրվի 780 եվրոյի չափով։











































