Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետական այցով ժամանել է Գերմանիա: Էրդողանի այցը կավարտվի շաբաթ օրը: Այդ մասին տեղեկացնում է Daily Sabah-ը։
Էրդողանի այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսված Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ: Հանդիպումների ժամանակ կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերություններին և միջազգային թեմաներին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես Սիրիայի իրավիճակի, ահաբեկչության դեմ պայքարի և անօրինական միգրացիայի վերաբերյալ:
Էրդողանը Մերկելի հետ երկու հանդիպում կունենա Բեռլինում, մեկն՝ ուրբաթ, մյուսը՝ շաբաթ օրը կայանալիք պաշտոնական նախաճաշի շրջանակներում: Նախագահ Շտայնմայերը ուրբաթ երեկոյան ճաշկերույթի կմասնակցի Էրդողանի հետ, որին չայցելելու որոշում են կայացրել Գերմանիայի մի շարք ընդդիմադիր քաղաքական գործիչներ:
![]()
Էրդողանի այցը կավարտվի շաբաթ Քյոլնում, որտեղ նա կմասնակցի նոր մզկիթի պաշտոնական բացմանը:
Էրդողանի այս այցը Գերմանիա առաջինն է վերջին 7 տարում: Վերջին անգամ նա որպես վարչապետ Գերմանիայում եղել է 2011 թվականին:











































