ԱՄՆ միանգամից երեք նահանգների դատախազությունները, ինչպես նաև դաշնային հակամենաշնորհային մարմինները, միաժամանակ մի քանի վարույթ են իրականացնում Google ընկերության դեմ: Այս մասին հաղորդում է The Financial Times-ը:
Թերթի փոխանցմամբ՝ այդ գործերը հարուցվել են Նյու Յորքում, Օհայոյում և Կալիֆոռնիայում: Հայտնի չէ, թե կոնկրետ ինչ մեղադրանքներ են առաջադրվել Google-ին: Միաժամանակ The Wall Street Journal-ը հայտնել է, որ ընկերության աշխատակիցներին ցուցմունք տալու համար ծանուցագրերը կներկայացնի ԱՄՆ դաշնային առևտրային հանձնաժողովը:
Այս մարմինը, ինչպես հաղորդվում է, քննում է Google-ի կողմից գերակա դիրք ունենալու վերաբերյալ հարցը:










































