Սուպերմոդել Ժիզել Բյունդհենը իր նոր «Դասեր. Իմ ճանապարհը դեպի իմաստավորված կյանք» գրքին նվիրված՝ People-ին տված հարցազրույցում, պատմել է, որ անցյալում պայքարել է տագնապի նոպաների և ինքնասպանության մասին մտքերի դեմ։
Նրա խոսքերով՝ իրեն սկսել են տագնապի գրոհներն անհանգստացնել 2003 թվականին ինքնաթիռում թափահարվելուց հետո։ Դրանից հետո նա սկսել է սթրես ապրել թունելներում և վերելակներում։

Ինչպես նշել է մոդելը՝ երբ տագնապի զգացողությունը սկսել է նաև տանը համակել իրեն, նա սկսել է ինքնասպանության մասին մտածել։ Նրան թվացել է, որ «այդ մղձավանջը» միայն այդ դեպքում կավարտվի։
Բյունդհենի խոսքերով՝ բժիշկն իրեն հակադեպրեսանտ է նշանակել, սակայն նա չի ցանկացել հույս դնել դեղորայքի վրա։ Նա ազատվել է բոլոր վատ սովորություններից. ծխել, ալկոհոլ, սուրճի չարաշահում և քաղցրավենիք։

Նա նաև իր մեջ ուժ է գտել բաժանվել իր այդ ժամանակվա սիրելիից՝ Լեոնարդո Դի Կապրիոյից։ Սիրավեպն ավարտվել է 2005 թվականին։
Նշենք, որ հիմա սուպերմոդելը երջանիկ է։ Նա ամուսնացած է ֆուտբոլիստ Թոմ Բրեդիի հետ, և նրանք երկու երեխա ունեն։













































