Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքների կարեւորագույն ուղղություններից է հեռախոսային խոսակցությունների գաղտնիության պաշտպանությունը։ Այսօր՝ սեպտեմբերի 27-ին այս հանգամանքով պայմանավորեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նախօրեին ՀՀ ԱԺ Քննիչ հանձնաժողովի որոշումը, որ նիստերին պետք է ներկա լինի նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։
Նա նշեց, որ հրավերը ստանալու դեպքում մասնակցության հարցը կքննարկի. «Հրավերի դեպքում որոշումը կկայացնեմ, կքննարկեմ»։