«Մամուլի հետ սուրճ» հաղորդման սեպտեմբերի 27-ի հյուրը «ArmDaily.am» կայքի տնօրեն Ծովինար Խաչատրյանն է։
Մեր զրուցակիցը, անդրադառնալով մամուլում պարբերաբար տեղ գտնող հրապարակումներին պաշտոնյաների ունեցվածքի հետ կապված, կեսկատակ նշում է՝ մեր հասարակությունը անտարբեր չէ ուրիշի փողերը հաշվելու հանդեպ. «Դրանից ելնելով պաշտոնյաների ունեցվածքի մասին լուրերը կարդացվող են։ Մանավանդ, երբ կա համեմատական վերլուծություն, օրինակ՝ մեկ տարի առաջ պաշտոնյան ուներ 06, հիմա՝ արտասահմանյան մակնիշի ավտոմեքենա։ Բաց, թափանցիկ աշխատելաոճ է, ժողովուրդը պետք է վերահսկողություն ունենա պաշտոնյայի ունեցվածքի ավելացման կամ նվազման հանդեպ»։
Ծովինար Խաչատրյանը խոսեց նաև դպրոցներում ու մանկապարտեզներում իրականացվող դրամահավաքի մասին մամուլում հրապարակված տեղեկության մասին. «Շնորհակալ լինելու ձևը «մեր մեջ նստած է», անհրաժեշտ է որոշակի վերահսկողություն»։










































