ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի և սենատի 534 անդամներից 268-ը մեկ միլիոն դոլարը գերազանցող ակտիվների սեփականատեր են: ԱՄՆ պատմության մեջ նման իրավիճակ գրանցվել է առաջին անգամ՝ հաղորդում է BBC-ն:
2012թ. ընթացքում կարողության հայտարարագրի տվյալները հրապարակվել են OpenSecrets.org կայքում՝ «Պատասխանատու քաղաքականության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից:
ԱՄՆ երկու առաջատար կուսակցությունների ներկայացուցիչների նյութական բարեկեցության մակարդակը գրեթե նույնն է: Դեմոկրատ կոնգրեսականների միջին կարողությունը գնահատվում է 1.04 միլիոն դոլար, իսկ հանրապետականներինը՝ ուղիղ մեկ միլիոն: Սենատորները զգալիորեն ավելի հարուստ են իրենց ստորին պալատի գործընկերների համեմատ՝ 2.7 միլիոն 896 հազար դոլարի դիմաց:
Ամենաապահովված կոնգրեսականը հանրապետական Դարել Իսսան է, ով ներկայացնում է Կալիֆոռնիա նահանգը: Ավտոմեքենաների առևանգման դեմ պայքարի համակարգի առևտուրը նրան շնորհել է 598 միլիոն դոլար:
Ստորին պալատի ամենաաղքատ կոնգրեսականը Դևիդ Վալադոն է՝ Հանրապետական կուսակցությունից: Նրա ընտանեկան ագարակն ունի 12 միլիոն դոլարի պարտք:










































