Զիմբաբվեի նախագահ Էմերսոն Մնանգագվան դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ առաջարկելով իր երկրի տարածքում գոլֆի դաշտ ստեղծել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Նյու Յորքում ներդրողների հետ հանդիպման ժամանակ Մնանգագվան հայտարարել է, որ այդ նախաձեռնությամբ Թրամփի խորհրդարականների է դիմել դեռևս տարեսկզբին: Դրա համար կհատկացվի երկրի գեղատեսիլ վայրերից մեկը՝ Վիկտորիա ջրվեժի մերձակայքում:








































