Դատարանն այգեգործությամբ զբաղվող ավստրալացուն մեկ տարվա կալանքի է դատապարտել, քանի որ նրա գործողությունների պատճառով մեղուների տասնյակ պարսեր են զոհվել, հաղորդում է AFP-ն:
Տղամարդը ծառերն ապօրինաբար քլորիպիրոսով է պատվաստել ծաղկելու ժամանակ: Դրա հետևանքով մեղուների շուրջ հիսուն պարս է ոչնչացվել, որոնք պատկանել են այգեգործի հարևան երկու մեղվաբույծներին:
Քլագենֆուրգի դատարանն այգեգործին մեղավոր է ճանաչել շրջակա միջավայրին կանխամտածված կերպով վնասելու մեջ: Իշխանությունների խոսքով՝ տղամարդն իմացել է իր գործողությունների հետևանքների մասին:
Բացի կալանքից, այգեգործը նաև քսան հազար եվրոյի չափով տուգանք պետք է վճարի:










































