Շուրջ 3,4 մլն բրազիլացիներ զրկվել են հոկտեմբերին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններում քվեարկելու իրավունքից, քանի որ իշխանություններին ժամանակին չեն ներկայացրել իրենց կենսաչափական տվյալները: Համապատասխան որոշումը չորեքշաբթի հաստատել է դաշնային գերագույն դատարանը:
Վճիռը կայացվել է նիստի ժամանակ յոթ կողմ և երկու դեմ ձայնով, որը ուղիղ եթերում է հեռարձակվել: Քվերակության համար կենսաչափական տվյալները ներկայացնելը Բրազիլիայում պարտադիր է դարձել երկու տարի առաջ:
Բացի այդ, եթե Բրազիլիայի տվյալ քաղաքացիներն առաջիկա օրերին անցնեն այդ ընթացակարգը, ռեեստրում նրանց տվյալները չեն հասցնի թարմանալ և ընտրություններին նրանք, միևնույն է, քվեարկել չեն կարողանա:
Բրազիլիայում համընդհանուր (նախագահական, խորհրդարանական և նահանգապետերի) ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 7-ին:







































