Երգչուհի Ռուսլանա Լիժիչկոն Facebook-ի իր էջում գրել է, որ տուժել է արցունաքաբեր գազից՝ ուրբաթ երեկոյան ՆԳ Սվյատոշինսկու շրջանային բաժանմունքի մոտ բախումների ժամանակ:
«Գլուխս շատ է ցավում, և տրամադրությունս լավ չէ»,- գրել է նա:
Ինչպես գրել է երգչուհին՝ տեղի ունեցածի մեջ մեղավոր են սադրիչները, որոնք հայտնվել էին ցուցարարների շարքերում:











































