Իրանի և Եվրամիության բանակցություններն ավարտվել են Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու համաձայնությամբ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Խոսքը 2013-ի նոյեմբերի 24-ին Իրանի միջուկային ծրագրի շուրջ կայացած հանդիպման ժամանակ ընդունված որոշումներին է վերաբերում: Համաձայն դրանց` Իրանը չպետք է 5 տոկոսից ավել ուրան հարստացնի և պարտավոր է թույլ տալ ԱԷՄԳ-ի տեսուչների մուտքն իր միջուկային օբյեկտներ, ինչպես նաև սառեցնել պլուտոնիումի արտադրությունը:
Այժմ բանակցություններին մասնակցած պատվիրակությունները խորհրդակցություններ կանցկացնեն իրենց երկրների ղեկավարության հետ:









































