ՄԱԿ-ի և ՔԶԱԿ-ի առաքելությունների ղեկավար և հատուկ կոորդինատոր Զիգրիդ Կաագը կարծում է, որ Սիրիական զենքը դուրս բերելու և ոչնչացնելու ժամկետները կպահպանվեն, եթե երկրի իշխանությունները շարունակեն նախկինում ձեռք բերված համաձայնությունը կատարելու համար ջանքեր թափել, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում կատարելով «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին:
Ավելի վաղ ՔԶԱԿ-ը հաղորդել էր, որ քիմիական զենքի առաջին խմբաքանակը տեղափոխվել է դանիական նավի վրա: Ներկա պահին նավը սպասում է մնացած խմբաքանակի ժամանմանը, որն էլ հետագայում ԱՄՆ-ի ՌԾՈւ նավի վրա կտեղափոխեն, որտեղ էլ կոչնչացնեն:











































